Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողությանբ 5 դեպք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 4 պատահարի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը, խարդախության 9 դեպքից` 6-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, մաքսանենգության` 4, յուրացման 1 և ավազակային հարձակման 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 5 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 4 դեպք:
Կարդացեք հոդվածը` Русский