Իրավունք

Ոստիկանները Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտից 4 մարդու բերման են ենթարկել

1 րոպեի ընթերցում

Ոստիկանները Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտից 4 մարդու բերման են ենթարկել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտից ոստիկանները վարչական բերման են ենթարկել չորս քաղաքացուի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանությունից: Բերման ենթարկվածների տվյալները դեռեւս ճշտման փուլում են:Նրանց վարչական բերման են ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի (Ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը) հատկանիշներով:

Ըստ շրջանառվող լուրերի` հինգ տասնյակից ավելի քաղաքացիներ հավաքվել են Ռուսաստանի դեսպանատան առջեւ` բողոքելու Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի վարած քաղաքականության դեմ: Նրանք տարբեր պաստառներ են պարզել:Ոստիկանները պահանջել են ակցիան իրականացնել դիմացի մայթին, ինչին քաղաքացիների մի մասը չի համաձայնել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում