Իտալիայի քաղաքացին աննախադեպ քանակի կոկաին է փորձել ներկրել Հայաստան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Կոկաին տեսակի թմրամիջոցի աննախադեպ քանակ է հայտնաբերվում Հայաստանում փետրվարի 23-ին: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, «Զվարթնոց» օդանավակայանում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում կանխել է 3կգ կոկաին տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս անգամ մաքսանենգը ոչ թե ոլորտում ռիսկային համարվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի էր, ինչպես սովորաբար լինում է, այլ Իտալիայի, ով թմրամիջոցի խոշոր խմբաքանակը տարանցիկ փոխադրմամբ Դոմինիկյան Հանրապետությունից տեղափոխել է Հայաստան:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանի խոսքերով՝ հայտնաբերված 3կգ կոկաին տեսակի թմրամիջոցը դեռևս աննախադեպ քանակ է մնում Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության ընթացքում: «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հսկողության «կանաչ ուղին» հատելուց հետո, վարչության աշխատակիցները, հսկողության ենթարկելով իտալացի Դի Սիմոնե Վալերիանոյի ուղեբեռը, պարզել էին, որ ճամպրուկում բացի անձնական օգտագործման իրերից, օտարերկրացին նաև «թանկարժեք» բեռ ունի` հատուկ պատրաստված թաքստոցում: Ըստ Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության մաքսային տեսուչ Մուշեղ Մանվելյանի՝ թաքստոցներից մեկը ճամպրուկում նախապես պատրաստված կրկնակի հատակն էր, մյուսը` դյուրակիր համակարգչի պայուսակի միջնապատը. «Իսկ կասկածելի փոշենման զանգվածով լեցուն պոլիէթիլենային տոպրակները պատված էին հատուկ նյութով»:

Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցների կասկածները հիմնավորելու նպատակով նշված զանգվածը ուղարկվել է Փորձաքննությունների ազգային բյուրո, որտեղ այն որակավորվել է որպես «կոկաին» տեսակի թմրանյութ: Աննախադեպ այս դեպքի բացահայտման նպատակով Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը համագործակցել է նաև Ազգային անվտանգության ծառայության հետ:

Մաքսային հսկողության նորագույն լուծումների անընդհատ կիրառմանը, տեխնիկական վերազինմանը զուգընթաց վարչությունում մաքսանենգության դեպքերը կանխելու և բացահայտելու նպատակով կարևորվում է նաև մարդկային գործոնը. այս խոշոր փորձը կանխվել է հենց անձնակազմի պրոֆեսիոնալ թիմի զգոնության շնորհիվ, վստահեցնում է վարչության պետ Սամվել Սանամյանը:

Իտալացի Դի Սիմոնե Վալերիանոն առաջին անգամ է մեր երկրում և իր իսկ խոստովանությամբ՝ ճամփորդության վերջին կանգառը հենց Հայաստանն էր: «Մեր ունեցած տվյալներով, մաքսանենգը պետք է կանգ առներ երևանյան հյուրանոցներից մեկում, որտեղ նրա համար սենյակ էր ամրագրել իսպանական մի ընկերություն»,-նշել է վարչության պետ Սամվել Սանամյանը:Մաքսանենգի հայտարարության համաձայն, 3կգ կոկաին տեսակի թմրամիջոցի արժեքը կազմում է շուրջ 1,5մլն դոլար: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին