Երգչուհի Հելեն Սեգարան տոնում է ծննդյան տարեդարձը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի աշխարհահռչակ երգչուհի Հելեն Սեգարան տոնում է իր ծննդյան տարեդարձը: Հայկական արմատներ ունեցող երգչուհին փետրվարի 26-ին դարձավ 43 տարեկան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սեգարան ծնվել է 1971 թվականին, Ֆրանսիայում: Նրա մայրը ազգությամբ հայուհի է: 1997 թվականին Սեգարան մարմնավորել է Էսմերալդայի դերը «Նոտր Դամ դե Պարի» մյուզիքլում: Մասնակցությունն այս մյուզիքլում խթանել է երգչուհու ստեղծագործական հետագա գործունեությունը: Նրան հրավիրում են ձայնագրել հանրահայտ Anastasia մուլտֆիլմի Loin du froid de decembre երգը:
1999 թվականնին նա ստիպված է լինում լքել մյուզիքլը` Քվեբեքում շրջագայության ընթացքում ձայնի կորստի պատճառով: Նրա Au nom d'une femme, Il y a trop de gens qui t'aiment երգերը տարբեր տարիների կտրվածքով գլխավորել են Ֆրանսիայի, Բելգիայի եւ Շվեցիարիայի երաժշտական հիթ-շքերթները: Youtube-ում 2011 թվականին տեղադրվել է նրա կատարմամբ «Դլե յաման» հայկական հանրահայտ երգը:
2013-ին մարտի 19-ին Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում ֆրանսիացի աշխարհահռչակ երգչուհին հանդես եկավ Հայաստանում: «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած համերգն անցկացվեց ՀՀ արտաքին գործերի նախարարության բարձր հովանու ներքո, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ:Մենահամերգի ընթացքում Սեգարան զուգերգով հանդես եկավ երգիչ Գրիգոր Կյոկչյանի հետ, ինչպես նաև կատարեց «Դլե յաման» երգը` նշելով, որ իր մայրն ունի հայկական ծագում: Սեգարան Հայաստանում անցկարեց երկու օր: