Ադրբեջանական հաքերները մոտ 300 հայկական կայքի վրա են հարձակվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական հաքերային խումբը հարձակման է ենթարկել մի շարք հայկական կայքեր: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ի առավոտյան 06:00-ի սահմաններում ադրբեջանական հաքերները կարողացել են ներխուժել DNS համակարգի մեջ եւ այնտեղ փոփոխություններ անել։ «Որպես հետեւանք մոտ 300 կայք այս պահին ցույց են տալիս նրանց քարոզչությունը։ Կայքերը բացարձակ կոտրված չեն՝ պարզապես փոխվել է դեպի կայքերը ճանապարհը։ Մտնելուց ուրիշ տեղ եք իրականում ընկնում։ DNS համակարգերը իներցոիոն են, կամաց-կամաց են վերականգնվելու»,-նշում է Մարտիրոսյանը:

Փետրվարի 25-ի ուշ երեկոյան նա ֆեյսբուքյան եւս մեկ գրառում է կատարել, ըստ որի, «Հայկական կիբեր բանակ» հաքերային խումբը հարձակում է գործել ադրբեջանական մեկ տասնյակին մոտ կայքերի վրա ու տեղադրել Սումգայիթի ջարդերին նվիրված ֆիլմ:Մասնագետն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հաքերային հարձակումները պայմանավորված են Խոջալուի եւ Սումգայիթի դեպքերով:

1988թվականի փետրվարի27-29-ը ընկած ժամանակահատվածում` Սումգայիթի ջարդերի ժամանակ, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթքաղաքումադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվել է քաղաքիհայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն:

1992թ. փետրվարի 25-26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները կազմակերպեցին մարտական գործողություն` նպատակ ունենալով ապաշրջափակել Խոջալու բնակավայրի մոտակա օդանավակայանը և վնասազերծել հակառակորդի` հենց Խոջալույում գտնվող կրակակետերը, որտեղից ԼՂՀ բնակավայրերը ադրբեջանական օմօնականների կողմից պարբերաբար ենթարկվում էին հարձակումների:Խոջալուի ազատագրման և օդանավակայանի ապաշրջափակման մարտական գործողությունը սկսվեց 1992թ. փետրվարի 25-ին, ժամը 23:30-ին և ավարտվեց փետրվարի 26-ին, ժամը 3-ին: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները խաղաղ բնակչության համար թողեցին միջանք` մարտական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրոք զգուշացվել էր, սակայն ադրբեջանական կողմը հերքում է տվյալ փաստը:

Հայերեն English Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում