Տնտեսություն

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կատարվել է 6.5 միլիոն դոլարի առքուվաճառք

1 րոպեի ընթերցում

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կատարվել է 6.5 միլիոն դոլարի առքուվաճառք

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում փետրվարի 25-ին կայացել է 6 միլիոն 500 հազար ԱՄՆ դոլարի առքուվաճառք՝413 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակման գինը կազմել է 413 դրամ, գործարքների քանակը՝ 50:

Փետրվարի 6-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 410.21 դրամ, փետրվարի 7-ին՝ 411.47, փետրվարի 10-ին՝ 412 դրամ: Փետրվարի 11-ին բորսայում արտարժույթի առքուվաճառք չի կատարվել: Փետրվար 12-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 412.57 դրամ, 13-ին՝ 412, 14-ին՝ 412.05, 17-ին՝ 412.08: Փետրվարի 18-ին բորսայում գործարք չի կատարվել: Փետրվարի 19-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 412.5 դրամ, 20-ին՝ 413, 21-ին՝ 412.99, փետրվարի 22-ին՝ 412.9 դրամ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում