Պատգամավորն առաջարկում է կանոնակարգել լինզաների և օպտիկական ակնոցների արտադրությունն և առևտուրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգեց «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է, որ կոնտակտային լինզաների, օպտիկական ակնոցների և դրանց համար նախատեսված ոսպնյակների արտադրությամբ ու առևտրով զբաղվեն միայն լիցենզիա ունեցող կազմակերպությունները և անհատ ձեռներեցները:

Նախագծի հեղինակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայում կոնտակտային լինզաների, օպտիկական ակնոցների եւ դրանց համար նախատեսված ոսպնյակների արտադրության ու առեւտրի պայմանները չեն կարգավորվում օրենքով, ինչի պարագայում վերոնշյալ ապրանքատեսակները հաճախ վաճառվում են առանց բժշկական ստուգման եւ համապատասխան մասնագետի թույլտվության: «Սա կարող է վնասել քաղաքացիների առողջությունն ու դառնալ տեսողության վատթարացման պատճառ»,- «Արմենպրես»-ի հաղորդամբ՝ նշեց պատգամավորը՝ հավելելով, որ առաջարկվող նախագծով` կոնտակտային լինզաների, օպտիկական ակնոցների եւ դրանց համար նախատեսված ոսպնյակների արտադրությամբ ու առեւտրով կարող են զբաղվել միայն համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպություններն ու անհատ ձեռներեցները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ հարցն իսկապես կարևոր է, սակայն անհրաժեշտ է նաև մասնագիտական վերլուծություն: «Ես առաջարկում եմ հարցի քննարկումը հետաձգել: Հաջորդ նիստի ընթացքում մենք այստեղ կհրավիրենք նաև առողջապահության նախարարին և համապատասխան մասնագետների և ավելի մանրամասն կքննարկենք այս հարցը»,- ասաց Այվազյանը:

Տիգրան Ուրիխանյանը համաձայնեց հետաձգել հարցի քննարկումը՝ հույս հայտնելով, որ մասնագիտական քննարկումների արդյունքում հնարավոր կլինի նախագիծն ընդգրկել ԱԺ նստաշրջանի օրակարգում:

Հայերեն

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ