Արցախյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմում կհնչի լիտվացի կոմպոզիտորի երաժշտությունը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախյան ազատամարտի մասին հայ-լիտվական համատեղ արտադրությամբ ստեղծվող նոր «Թևանիկ» ֆիլմը էկրաններին կհայտնվի այս տարվա մայիսին: Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի` հայ ժողովրդի հերոսական էջերից մեկը նկարագրող նոր ֆիլմը պատմություն է երեք պատանիների մասին, ովքեր բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: «Ֆիլմը ներկայացնում է արցախյան ազատամարտի տարիները` մասնավորապես սկզբնական շրջանը, երբ պատերազմը դեռ կախված էր մարդկանց գլխին և մարդիկ ամբողջությամբ պատերազմի մեջ չէին: Ֆիլմը պատմում է երեք` 14 տարեկան պատանիների մասին, որոնք ևս մեծահասակների պես, բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: Անկախ իրենց կամքից` նրանք պատերազմի դաժան դրոշմը կրում են իրենց վրա` տարբեր կերպ: Ֆիլմի հերոսներից մեկը մեկ օր առաջ շինական էր, մյուսը` ուսուցիչ, մեկ ուրիշը` գյուղատնտես և այլ մասնագիտության տեր: Բայց հետո բոլորը համախմբվում են խրամատում: Պատերազմ է: Պատերազմ, որի մասին իրենք էլ պատկերացում չունեն և չեն էլ հասցնում ըմբռնել` ինչ է դա: Պատերազմի դաժանությունը շատերի կյանքին վերջ է դնում»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ջիվան Ավետիսյանը:

«Թևանիկը» նկարահանվել է Առնոլդ Աղաբաբովի համանուն կինոսցենարի վրա: Բացի դրանից, Ջիվան Ավետիսյանը և Կարինե Խոդիկյանը միասին աշխատելով, մեկ պատանու մասին պատմող սցենարին ավելացրել են ևս երկու պատանու պատմություն: «Ստացել ենք ֆիլմ, որը բաղկացած է երեք մասից, սակայն հավատարիմ ենք մնացել բուն պատմությանը: Թևանիկ անունը ղարաբաղցիներին հիշեցնում է հայտնի հերոս Թևանի մասին»,- փաստեց Ավետիսյանը:

Արցախի մասին տարբեր ֆիլմեր նկարահանած ռեժիսորն այս ստեղծագործությամբ նպատակ ունի մարդկանց ապրելու ցանկություն փոխանցել: Համոզված է` ապրելու ցանկությունը ժխտում է պատերազմը: «Ես պատերազմ եմ տեսել և գիտեմ, թե դա ինչ է: Պատերազմը շատ վատ բան է: Ցավոք, երեխաներն ամենախոցելին են ցանկացած պատերազմում»,- ընդգծեց Ջիվան Ավետիսյանը:

Ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է Արցախում: Նկարահանումները և մոնտաժային աշխատանքներն արդեն ավարտված են: Այժմ աշխատում են կինոնկարի գույնի, ձայնի, հատուկ էֆեկտների, երաժշտության ստեղծման վրա:Մի քանի օրից Հայաստան կժամանի լիտվացի կոմպոզիտոր Յոնաս Յուրկունասը, ով ստեղծագործություն է գրել ֆիլմի համար: Այն կձայնագրվի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և «Հովեր» երգչախմբի կատարմամբ: Խոսելով «Թևանիկի» դերասանական կազմի մասին` Ավետիսյանն ընդգծեց, որ ֆիլմում նկարահանվել են թե հայաստանաբնակ և թե արցախաբնակ դերասաններ:«Առանձնահատուկ ցանկանում եմ նշել արցախցի դերասաններին`Քաջիկ Հարությունյանին, Մարտին Ալոյանին, Սվետա Թովմասյանին և մյուս բոլորին:Ես սիրում եմ իմ ֆիլմի դերասաններին` անկախ նրանից, թե որտեղից են նրանք` Երևանից, թե Ստեփանակերտից: Այս անգամ ֆիլմը նկարահանելիս ես զգացի, որ արցախցի դերասանները շատ ոգևորված էին, որ Արցախի մասին ֆիլմ է նկարահանվում: Նրանց աչքերում շատ հետաքրքիր բան նկատեցի: Մարդիկ անցել էին այդ ամեն ինչի միջով, սա կարծես իրենց համար երկրորդ կռիվը լիներ: Բայց դա իհարկե չի նշանակում, որ հայաստանյան դերասանները վատն էին»,-հավելեց Ջիվան Ավետիսյանը:

Ֆիլմը դրամատիկ ավարտ ունի: Ռեժիսորը պարզաբանում է, որ շատ է սիրում դրամաներ: «Պատերազմում դրամաները ակտուալ են: Պատերազմն ինքնին դրամա է: Իհարկե, ֆիլմում կան լուսավոր կետեր, մարդիկ հումոր են անում, կատակում, ծիծաղում են խրամատներում, սիրում են, բայց այս ամենը չի կարող առանց դրամայի լինել: Հանդիսատեսն ինքն իր մեջ ֆիլմից հետո կհասկանա, որ իր թևերն ու կամքը ազատ են»,- ընդգծեց Ավետիսյանը: Ֆիլմը նախատեսված է ներկայացնել Կաննի կինոշուկայում:Այն ստեղծվել է Արցախի կառավարության օժանդակությամբ: Լիտվական կողմը իրականացնելու է աշխատանքներ պատկերի վրա` ապահովելով գույն, գրաֆիկա, հատուկ էֆեկտներ և երաժշտություն: Համարտադրող է հանդիսանում Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Ջիվան Ավետիսյանն այժմ նոր նախագծի վրա է աշխատում: Կաննի կինոշուկայի ընթացքում կներկայացնի նոր ֆիլմի նախագիծը` աջակիցներ գտնելու ակնկալիքով: Նոր կինոնկարը կրկին կպատմի Արցախի մասին:

Պատրաստեց Ռոզա Գրիգորյանը

Լուսանկարները` Արևիկ Գրիգորյանի

Հայերեն Русский

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացման նախագծին

Պուտինը բանակցություններ է վարել Ֆինլանդիայի նախագահի և Նորվեգիայի վարչապետի հետ

Նարեկ Կարապետյանն առաջարկում է ԹՐԻՓՓ-ի գործարկումը կապել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ

Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանին չպետք է բացառել Պարսից ծոցի անվտանգության համակարգից

Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը

Իսրայելում արձանագրվել է ընտրություններին ամենամեծ մասնակցությունը 1981 թվականից ի վեր

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է