Իրավունք

Հոսպիտալում զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

1 րոպեի ընթերցում

Հոսպիտալում զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարքային զինծառայող Արշակ Զարդարյանի մահվան պատճառը սուր թոքաբորբն է, որ կայծակնային արագությամբ խորացել է եւ բժիշկները չեն կարողացել փրկել 19-ամյա երիտասարդի կյանքը:«Արմենպրես»-ի հետ զրույցում «Մուրացան» հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ասաց, որ հիվանդության արագ զարգացման հետեւանքով ամբողջությամբ վնասվել էին նրա երիկամները: Ասատուրյանի հավաստիացմամբ, հոսպիտալում թոքաբորբի կամ այլ հիվանդության ախտանիշով նման ծանր դեպքեր չկան:

ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանն էլ «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ դեպքի առթիվ հարուցվել է գործ` Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ հատկանիշներով:

Արշակ Զարդարյանը մահացել է փետրվարի 12-ին, զորակոչվել էր բանակ 2013 թ. գարնանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում