Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան»-ն առաջադրվել է Լայպցիգի Գրքի տոնավաճառի մրցանակին
1 րոպեի ընթերցում

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպն առաջադրվել է Լայպցիգի Գրքի տոնավաճառի մրցանակին, որը Գերմանիայի ամենահեղինակավոր գրական մրցանակներից է:«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` տոնավաճառը կտեւի 4 օր`մարտի 13-16-ը:«Շշուկների մատյան»-ը գերմաներեն լույս է տեսել 2013թ.-ին, Էռնեստ Վիխների (Ernest Wichner) թարգմանությամբ: Այն հրատարակել է ավստրիական հեղինակավոր «Պաուլ Ժոլնայ» (Paul Zsolnay) հրատարակչատունը: Վեպն արժանացել է ավստրիական եւ գերմանական մամուլի ամենաբարձր գնահատականներին, որոնք այն համարում են գլուխգործոց, Մարկեսի «Հարյուր տարվա մենության» արեւելաեվրոպական համարժեք, Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հրատարակությունից 80 տարի անց Հայոց ցեղասպանության մասին պատմող լավագույն գրական երկը: