Իրավունք

Սահմանադրական դատարանը մերժել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ Արծվիկ Մինասյանի միջնորդությունը

2 րոպեի ընթերցում

Սահմանադրական դատարանը մերժել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ Արծվիկ Մինասյանի միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանը փետրվարի 11-ին կայացրած աշխատակարգային որոշմամբ ուժի մեջ է թողել հունվարի 24-ին կայացրած որոշումը, որով մերժվել է Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի միջնորդությունը:Արծվիկ Մինասյանը միջնորդություն էր ներկայացրել ՍԴ, որով առաջարկել էր մինչև դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 8.1-րդ, 14-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածների գործողությունները ևս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՍԴ որոշմանմեջ նշվել է նաև, որ պատգամավորի միջնորդության մեջ բարձրացված այլ հարցերին, որոնք վերաբերում են ներկա գործընթացների հետագա հնարավոր հետևանքներին, ինչպես նաև Կենտրոնական բանկի և պետական կառավարման տարբեր մարմինների կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի որոշման կատարման վիճակին, անդրադառնալ գործի դատաքննության շրջանակներում:

Հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցվել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը և 86-րդ հոդվածի երրորդ մասը, որոնք, մասնավորապես, գործատուներին թույլ էին տալիս մինչև մարտի 28-ն իրենց աշխատողների հաշիվներին չփոխանցել պարտադիր կենսաթոշակային վճարները:«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանը կքննարկի մարտի 28-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում