Փաստաբանների պալատը սիրիահայերին անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փաստաբանների պալատը միանում է Հայաստանում հաստատված սիրիահայերին աջակցության բազմաթիվ ծրագրերին: Պալատն անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրի, եւ ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում կազմակերպված ասուլիսում ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Զինավոր Մեղրյանը, ծրագիրը կիրականացվի երկու փուլով: «Առաջին փուլով Փաստաբանների պալատում իրականացվելու է սիրիահայերի իրավագիտության բարձրացմանն ուղղված անվճար իրավաբանական խորհրդատվություն: Երկրորդ փուլով սիրիահայերին հուզող հարցերի շրջանակը կամփոփվի արեւելահայերեն ու արեւմտահայերեն ձեռնարկում, որն անվճար կտարածվի սիրիահայերի շրջանում»,-ասաց նա:

Մեղրյանի խոսքով` փաստաբանների պալատը նախաձեռնությունը սկսելուց առաջ խորհրդատվություն է անցկացրել սիրիահայերի խնդիրներով զբաղվող կառույցների շրջանում: «Եթե կլինեն սիրիահայեր, ովքեր չեն կարողանա այցելել Փաստաբանների պալատ, մենք նրանց հարցերին կպատասխանենք օնլայն տարբերակով` ֆեյսբուքում բացված էջի միջոցով»,- ասաց նա:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդականը նշեց, որ մինչ

«Սիրիահայերին իրավական օգնության» փաստաբանական ծրագրի մեկնարկը, սիրիահայերը պալատ դիմել են ամենատարբեր խնդիրներով` սկսած վարորդական իրավունքը փոխելուց մինչեւ բնակարանի վարձակալություն: «Սիրիահայերի հետ կապված` մինչ հիմա բավական մեծ աշխատանք է կատարվել: Այս ծրագիրը որպես լրացում է այդ ամենին»,- հավելեց բանախոսը:

2011 թվականի մարտից ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակից ելնելով` Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 11 հազար սիրիահայ: Հայաստանում մասամբ լուծվել են նրանց զբաղվածության, կեցության, կրթության հարցերը:

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին