Իրավունք

Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 13 ՃՏՊ

1 րոպեի ընթերցում

Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 13 ՃՏՊ

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 3 օրերի ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 13 պատահարների հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հունվարի 31-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 23-ը, ավազակային հարձակման 2 դեպքից` 1-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, խուլիգանության 2 դեպքից` 1-ը, խարդախության` 10, սպանության փորձի և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 20 դեպք:Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման և խարդախության` 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 4-ական դեպք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում