Իրավունք

Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Դին Շպիլմանի հետ

1 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Դին Շպիլմանի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուգում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հանդիպումը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը, Գլխավոր դատախազը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Եվրոպական դատարանի դերը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման գործում:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ դատախազության և Եվրոպական դատարանի միջև ուղղակի համագործակցության, դատարանի նախադեպերի արդյունավետ կիրառման և այդ առումով դատախազների մասնագիտական կարողությունների բարձրացմանն առնչվող եւ այլ հարցեր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում