7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը շարունակում է ներկայացնել երևանյան գրախանութներում ամենաշատ վաճառված գրքերի ցանկը: Նախորդ շաբաթվա ընթացքում ամենաշատը վաճառվել են «ՎէՄ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» խորագիրը կրող հանրագիտարանները: Շարքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիների, թվերի ու տառերի, մրգերի ու բանջարեղենների, մարմնի մասերի և այլ պատկերների հետ: Մատենաշարն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար ընդգրկված է վարկանիշային աղյուսակում: Հրատարակության նպատակներից է նաև վերականգնել հայոց լեզվի մաքրությունը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: Հայերեն լույս է տեսել «Իմ առաջին գիրքը» մատենաշարի 10 անուն գիրք: Ամենաշատը վաճառված գրքերից են «Բառեր», «Գույներ», «Թվեր» մասերը:
Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում բոլոր ժամանակների ամենապահանջված ժողովածուն`Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները»:Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են միշտ և բոլոր սերունդներիկողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
«Բուկինիստ» հրատարակչության«Մաշան և արջը. առաջին հանդիպումը» հեքիաթը երրորդ հորիզոնականում է: Վերջին շրջանում «Մաշան և արջը» մուլտֆիլմի նկատմամբ հետաքրքրությունն ավելի է մեծացել, քանի որ հայտնվել է Մաշայի երկվորյակ քույրը`նույնքան չարաճճի և կամակոր Դաշան: Այդ հանգամանքը սրել է հետաքրքրությունը նաև հեքիաթի նկատմամբ, քանի որ դիտելով մուլտֆիլմը` երեխաներն ու նրանց ծնողները ակամայից գնում են գիրքը` չնայած այն գրված է դեռևս միայն առաջին սերիայի հիման վրա:
Չորրորդ տեղում«Երեքխոզուկներ.գունավորիրջրով»մանկական հեքիաթն է: Գիրքը փոքրիկներին հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալ երեք խոզուկների արկածներին, այլև գունավորել գիրքը` կիրառելով իրենց նկարչական հմտությունները:
ՋաննիՌոդարիի«Չիպոլինոյիարկածները»գիրքը վարկանիշային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում է:Այս գրողի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղեններով մարմնավորված կերպարների զվարթ աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են, արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր, որը, սակայն, հեղինակին չի խանգարում անդրադառնալ ամենալուրջ թեմաներին, օրինակ՝ յուրայինների և օտարների միջև եղած հնարավոր համերաշխության խնդրին:
Այս գրքին հաջորդում է GSM հրատարակչության«Այբուբեն սպունգանման»գիրքը,որը ներառում է հայերենի 39 տառերը փոքրիկներին սովորեցնելու հետաքրքիր տարբերակներ:
Վարկանիշային աղյուսակի յոթերորդ հորիզոնականում կրկինՀովհաննեսԹումանյանիհեքիաթներն են` այս անգամ «ՄՀՄ գրատան» հրատարակած«Հեքիաթներիմոլորակ»ժողովածուն:
Աղյուսակում տեղ է գտել նաևՂազարոսԱղայանի«Հեքիաթներ» ժողովածուն: Դասականի հեքիաթները ևս թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում:
Իններորդ հորիզոնականում է ՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթները»: Անդերսենյան հեքիաթներըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերի, այլ նաև մուլտֆիլմերի ու ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
Բեսթսելերի ցանկը եզրափակում է համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներԳրիմԵղբայրների «Հեքիաթները»: Նրանցից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների հեքիաթներում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը:Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանա | |
| 1 | * |
Իմ առաջին գիրքը |
ՎԵՄ | 68 | |
| 2 | -1 |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Արևիկ | 15 | |
| 3 | * |
«Մաշան և արջը. առաջին հանդիպումը» |
«Բուկինիստ» | 13 | |
| 4 | -1 |
«Երեք խոզուկներ. գունավորիր ջրով» |
GSM | 10 | |
| 5 | 0 |
Ջաննի Ռոդարի «Չիպոլինոյի արկածները» |
Զանգակ | 9 | |
| 6 | -2 |
«Այբուբեն սպունգանման» |
GSM | 7 | |
| 7 | -1 |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթների մոլորակ» |
ՄՀՄ | 6 | |
| 8 | -1 |
Ղազարոս Աղայան «Հեքիաթներ» |
Արևիկ | 5 | |
| 9 | -1 |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» |
Արևիկ | 5 | |
| 10 | * |
Գրիմ Եղբայրներ «Հեքիաթներ» |
Արևիկ | 5 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը