Սպորտ

13-ամյա Սամուել Սևյանը լրացրել է գրոսմայստերի նորմա

1 րոպեի ընթերցում

13-ամյա Սամուել Սևյանը լրացրել է գրոսմայստերի նորմա

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատային աշխարհը համալրվեց ևս մեկ հայազգի գրոսմայստերով. Սամուել Սևյանը լրացրել է գրոսմայստերի նորմա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը, ում 13 տարին լրացել է միայն մեկ ամիս առաջ, ԱՄՆ-ի Մաշանտուկետ քաղաքում ավարտված խոշոր օփենում լրացրել է գրոսմայստերի նորմա: Սամուելը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ 41 մասնակիցների մեջ միանձնյա նվաճել երկրորդ մրցանակը:

Սամուել Սևյանը ծնվել է 2000 թ-ին ԱՄՆ Նյու Յորք քաղաքում: Սամուելը շախմատ խաղալ սկսել է 5 տարեկանից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում