Իրավունք

ՀՔԾ-ում քրեական գործերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 17 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ՀՔԾ-ում քրեական գործերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 17 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է 239 քրեական գործ` նախորդ տարվա 204-ի դիմաց, ինչի արդյունքում քննված քրեական գործերի թիվը 2012թ.-ի համեմատ աճել է 17 տոկոսով: Այս մասին հունվարի 25-ին անցկացված խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանը:

«239 քրեական գործերից 7-ը փոխանցվել է նախորդ տարվանից, իսկ 232-ը ընդունվել է վարույթ: Անցած տարի վարույթ ընդունված քրեական գործերից 119-ը հարցուցվել է քննչական ծառայությունում, 102-ը ստացվել է այլ մարմիններից, իսկ 11-ը վերսկսվել է նախկինում կասեցված քրեական գործերից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նադիրյանը:

Քննված 239 քրեական գործերից ավարտվել է 93-ը, որոնցից 48-ն ուղարկվել է դատարան, իսկ 45-ը` կարճվել: «Ավարտված քրեական գործերից 47-ը 78 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ մեկ քրեական գործ 1 անձի նկատմամբ ուղարկվել է դատարան բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար» ,- ասաց Նադիրյանը:

Դատի տրված 78 անձից նախաքննության ընթացքում կալանավորվել է 33-ը, իսկ 45 անձի նկատմամբ կիրառվել է կալանքի հետ չկապված խափանման միջոց:

ՀՔԾ պետի տեղակալը տեղեկացրեց, որ ծառայությունում քննված քրեական գործերով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելիս կարևորվել է այն, որ դա բացառիկ խափանման միջոց է և յուրաքանչյուր դեպքում հաշվի է առնվել ոչ միայն կոնկրետ մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, այլև կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու օրենսդրական հիմքերի առկայությունը: «Գործնական աշխատանքում արմատավորված այս մոտեցումը շարունակվելու է նաև հետագայում»,- վստահեցրեց Նադիրյանը:

Դատարան ուղարկված քրեական գործերով արարքի վերաորակման դեպքեր չեն եղել, մեկ գործով կայացվել է արդարացման դատավճիռ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում