Իրավունք

Անցած մեկ օրում բացահայտվել է հանրապետությունում արձանագրված խարդախության 8 դեպքից 7-ը

1 րոպեի ընթերցում

Անցած մեկ օրում բացահայտվել է հանրապետությունում արձանագրված խարդախության 8 դեպքից 7-ը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 4 պատահարների հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հունվարի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը, խարդախության 8 դեպքից` 7-ը: Բացահայտվել են նաև ապօրինի ծառահատման 1 և գողության 4 դեպքերը:Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում