ԱՄՆ պետդեպում տեղյակ չեն ադրբեջանական դիվերսիայի մանրամասներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարությունում տեղյակ չեն ադրբեջանական դիվերսիայի մանրամասներին և խոստացել են ուսումնասիրել փաստերը: Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ընթացքում հայնտել է ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակի տեղակալ Մարի Հարֆը` միաժամանակ կոչ անելով կողմերին խուսափել բռնությունից և խնդիրները լուծել խաղաղ ճանապարհներով: Լրագրողը խնդրել է Պետքարտուղարութան դիրքորոշումը ներկայացնել հունվարի 19-ի լույս 20-ին ադրբեջանական դիվերսիոն խմբերի հարձակման և հայ զինվոր Արմեն Հովհաննիսյանի սպանության կապակցությամբ: «Ես տեղյակ չեմ կոնկրետ միջադեպին: Ուրախ կլինեմ այն ստուգել և մեկնաբանություն ստանալ ձեզ համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատասխանել է Հարֆը: Լրագրողը մեջբերել է ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների և վերլուծաբանների մեղադրանքներն այն մասին, որ ադրբեջանական սպառնալիքների կամ հարձակումների պարագայում, ինչպես տեղի էր ունեցել մի քանի օր առաջ, Պետդեպարտամենտը, փոխանակ քննադատելու բռնության ակտը և հրադադարը խախտած կողմին` այս դեպքում Ադրբեջանին, հանդես է գալիս շատ ընդհանրական հայտարարություններով:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի երկուուղղությությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձ է կատարել: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանականդիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններով էլ անցել են կազմակերպվածպաշտպանության և, հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ, հետշպրտել ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենայինվիրավորումից` հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրվածմարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Արցախինախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետականսահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

Հայերեն English Русский

Ընտանեկան բռնության դեմ պայքարը չի կարող սահմանափակվել կոնկրետ օրով. ՀՀ ՆԳ նախարար

Դմիտրի Գունկոն նշանակվել է «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ

ՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանում

Իսպանիայի թագավորը կայցելի միգրացիոն ճգնաժամից տուժած Սեուտա. EFE

Շվեյցարիան 2026 թվականին կորցրել է սառցադաշտերի ավելի քան 5 տոկոսը

Ադրբեջանում 91 մարդ թունավորվել է հարսանեկան արարողության ժամանակ

Մոդուլային ատոմակայանը կարող է չբավականացնել Հայաստանի կարիքներին. Փաշինյան

ԵՄ-ն դադարեցրել է Սիեռա Լեոնին ֆինանսական օգնության տրամադրումը՝ հանցագործին արտահանձնելուց հրաժարվելու համար

Փաշինյանը Եկեղեցու շուրջ իրավիճակի հանգուցալուծման համար օրենսդրական փոփոխությունների կարիք է տեսնում

Փաշինյանը կիսում է ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված մտահոգությունները