Տնտեսություն

Սոցիալապես անապահով ընտանիքների համար գազի գինը 156-ի փոխարեն կկազմի 100 դրամ

2 րոպեի ընթերցում

Սոցիալապես անապահով ընտանիքների համար գազի գինը 156-ի փոխարեն կկազմի 100 դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը կշարունակի փոխհատուցել սոցիալապես անապահով ընտանիքների սպառած գազի գնի մի մասը: Այդպիսով` գազի սակագինը մեկ խմ-ի համար 156 դրամի փոխարեն անապահով ընտանիքների համար կկազմի 100 դրամ: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Հայտնի է, որ մենք սոցիալապես խոցելի ընտանիքներին ֆինանսական օժանդակություն էինք տալիս: Այս քաղաքականությունը շարունակելու ենք, նրանց համար գազի գինը մնում է մեկ խմ-ի համար հարյուր դրամ: Անցած երկու տարիների ընթացքում գազի գինը կազմում էր 132 դրամ և մենք փոխհատուցում էինք 32 դրամը: Այժմ այդ գինը դարձել է 156 դրամ և մենք շարունակելու ենք անապահով ընտանիքների 56 դրամը փոխհատուցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ՀՀ վարչապետը:

Տիգրան Սարգսյանը հանձնարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին պատրաստել համապատասխան որոշում և ներկայացնել այն կառավարությանը, որպեսզի հնարավոր լինի շարունակել սոցիալապես խոցելի խավերին օժանդակելու և նրանց համար գազի գնի բարձրացում թույլ չտալու քաղաքականությունը: Որոշումը կառավարություն կներկայացվի մեկ շաբաթվա ընթացքում:

Բնական գազի եւ էլեկտրաէներգիայի համար սահմաված նոր սակագներն ուժի մեջ են մտել 2013թ. հուլիսի 7-ից: Սպառողներին վաճառվող բնական գազի համար ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը սահմանվել է 156 դրամ՝ սպառված յուրաքանչյուր խորանարդ մետր բնական գազի համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում