Հայաստանը Կորեային է արտահանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացի նախկին ուսուցչին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Կորեային է արտահանձնել երեխաների պոռնկագրական լուսանկարներ տարածելու համարհետախուզման մեջ գտնվող ամերիկացի նախկին ուսուցչին:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Korea times-ն, այս մասին հունվարի 22-ին հայտնել է Կորեայի արդարադատության նախարարությունը:

Անգլերենի նախկին ուսուցիչը կասկածվում է 15-ամյա աղջկա հետ պոռնկագրական բնույթի տեսանյութ նկարահանելու և համացանցում տեղադրելու մեջ: 29-ամյա ամերիկացի կասկածյալը Կորեա էր ժամանել 2009 թվականի մայիսին: Նա սեռական հարաբերություններ էր ունեցել ավագ դպրոցի աշակերտուհու հետ, ում հետ ծանոթացել էր համացանցով, իսկ 2010 թվականի օգոստոսին դրանց տեսանյութը տեղադրել համացանցում:

Լրատվամիջոցների անդրադարձից հետո 2010 թվականի հոկտեմբերին կասկածյալը փախել է Չինաստան, ապա «Ինտերպոլի» կողմից ձերբակալվել Հայաստանում: Արտահանձնումը կազմակերպելու նպատակով Կորեայի իշխանությունները նոյեմբերին բանակցություններ են սկսել Հայաստանի կառավարության հետ: Հայաստան-Կորեա ուղիղ չվերթի բացակայության պատճառով կասկածյալին Կորեա են տեղափոխել Արաբական Միացյալ Էմիրություններով: «Ամերիկացու դեմ քրեական գործ կհարուցվի, երբ նա ժամանի Կորեա,- նշել է նախարարության պաշտոնյան: - Նրա կալանավորումից հետո մենք այդ մասին կտեղեկացնենք ԱՄՆ դեսպանությանը, որն էլ կհետևի` արդյոք նրան արդարացի են վերաբերվում»: Պաշտոնյան հրաժարվել է հաստատել` արդյոք կասկածյալն արդեն Կորեայում է, թե ոչ:Կորեայի օրենսդրության համաձայն` պոռնկագրական բնույթի մանկական լուսանկարներ տարածելու համար սահմանված է յոթ տարվա ազատազրկում և մինչև 50 մլն վոն տուգանք:

Հայերեն English

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին