Սերգեյ Խաչատրյանը ճանաչվել է աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային ճանաչում ձեռք բերած հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ստացել է շվեյցարական Credit Swiss բանկի ամենամյա մրցանակը` ճանաչվելով «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով novostink.ru կայքը, ջութակահարին պարգևատրելու արարողությունը տեղի է ունեցել Վիեննայում հունվարի 18-ին: Ժյուրիի կազմը գլխավորել է Լյուցեռնի փառատոնի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Գաֆլիգերը:

Միաժամանակ Սերգեյ Խաչատրյանն արժանացել է նաև մրցանակի` շվեյցարական 75 հազար ֆրանկ գումարի չափով, ինչը երաժշտական բնագավառում «ամենաթանկ» մրցանակներից մեկն է: Մրցանակը նաև ենթադրում է, որ ջութակահարը կմասնակցի Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգի: Այն Գուստավո Դուդամելյայի ղեկավարությամբ կկայանա սեպտեմբերի 13-ին:Google+ համակարգում շվեյցարական բանկի վերջին հրապարակային գրվածքը վերաբերում է հայ երիտասարդ երաժշտին. նրան շնորհավորել են հաջողության ու կոչմանն արժանանալու համար:

Սերգեյ Խաչատրյանի վերջին համեգը Երևանում կայացել է 2013 թ. սեպտեմբերի 15-ին, երբ նա «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Սերգեյ Խաչատրյանը նվագում է 1740 թ. Ջ.Գվարներիի ստեղծած «Իզայի» ջութակով, որը նրան սիրով տրամադրել է ճապոնական Nippon երաժշտականհիմնադրամը: Համերգի նախօրեին հրավիրված ասուլիսում Խաչատրյանը խոստովանել էր, որ սեփական ժողովրդի համար նվագելը յուրահատուկ զգացողություն է, որն այլ բեմերում հնարավոր չէապրել։

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին