Իրավունք

ԼՂՀ Նախագահը մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

ԼՂՀ Նախագահը մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին այցելել է ԼՂՀ Գերագույն դատարան եւ մասնակցել Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,երկրի ղեկավարը շնորհավորել է ոլորտի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ եւ ընդգծել, որ արդյունավետորեն գործող, անաչառ դատական համակարգը ժողովրդավարության առանցքային ինստիտուտներից մեկն է, առանց որի անհնարին է պատկերացնել ժամանակակից իրավական պետությունը եւ քաղաքացիական հասարակությունը, պաշտպանել արդարությունը, մարդկանց օրինական շահերը, իրավունքներն ու ազատությունները, ապահովել բոլորի հավասարությունը օրենքի առջեւ:

Նախագահը նշել է, որ ակնառու են համակարգում առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը եւ այստեղ գրանցված դրական արդյունքները՝ միաժամանակ հավելելով, որ հատուկ ուշադրության կենտրոնում պետք է լինեն չլուծված հարցերն ու անելիքները, որոնք պահանջում են համառ, սկզբունքային ու շարունակական աշխատանք:

Բակո Սահակյանը ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար արժեքավոր նվերներ է հանձնել ոլորտի մի խումբ ներկայացուցիչների:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում