Հայաշատ Հալեպում վերջին օրերին իրավիճակը կայունացել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում վերջին շրջանում իրավիճակը կայուն և հանգիստ է, պայթյուններ չեն որոտացել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի աղբյուրը՝ ավելացնելով, որ բախումները ընդդիմադիր և կառավարական ուժերի միջև շարունակվում են արվարձաններում և մերձակա գյուղերում: Աղբյուրը նաև տեղեկացրեց, որ քաղաքում փոփոխություններ տեղի չեն ունեցել, իսկ էլեկտրականության խնդիրը շարունակում է մտահոգիչ մնալ: Օրվա ընթացքում միայն 1-2 ժամ էլեկտրականություն է լինում: Էլեկտրամատակարարման բացակայությանը զուգահեռ առաջանում են ջրի, հաղորդակցության հետ կապված խնդիրներ: Չնայած դրան, փոքր-ինչ կայուն իրավիճակը հալեպցիներին ուրախություն է պատճառել, և բոլորը հույսով սպասում են դրական փոփոխությունների:

Աղբյուրը նաև նշեց, որ Հալեպի հայկական դպրոցները, մյուս դպրոցների հետ միասին ավարտել են առաջին կիսամյակի քննական շրջանը և մինչև հունվարի 27-ը արձակուրդում են:

Հայերեն English Русский

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը