Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը դրանք կքննարկի Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գագիկ Հարությունյանի նախագահությամբ հունվարի 17-ինտեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 12-րդ նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում քննարկվել են Հայեցակարգի նախնական տարբերակի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի անդամների ներկայացրած նկատառումները: Հստակեցվել է այն հարցերի շրջանակը, որոնք փետրվարի 6-8-ը նախատեսվում է քննարկել Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի փորձագետների հետ:
Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2014թ.-ի հունվարի 24-ին:
Կարդացեք հոդվածը` Русский