1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի եւ Երեւանի «Փյունիկ» ակումբի խաղացող Վարազդատ Հարոյանը կհագնի Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի «Ռոստով» ակումբի համազգեստը: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Փյունիկի» կայքը:
Հարոյանն իր նոր թիմի հետ արդեն մեկնել Է ուսումնամարզականհավաքի Արաբական Միացյալ Էմիրություններ: 21-ամյա Հարոյանը Հայաստանի հեռանկարային ֆուտբոլիստներից մեկն Է, նա հասցրել Է իրեն հաստատել մեր երկրի ֆուտբոլի ազգային թիմում: