Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով հետախուզվողին

1 րոպեի ընթերցում

Ոստիկանները ձերբակալել են ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով հետախուզվողին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները հունվարի 14-ին` ժամը 13.30-ին, Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն 1-ին թաղամասի տներից մեկից բերման են ենթարկել 1976թ. ծնված Հայկ Պ.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, վերջինս 2003թ. օգոստոսի 9-ից ՌԴ Ալթայի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի 4-րդ մասի (ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որը առաջացրել է տուժողի մահ) մեղադրանքով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում