Հասարակական

Սիրիայի ծայրահեղ արմատական խմբավորումը չի վերադարձրել Մինաս Լեւոնյանի եւ նրա հոր դիերը

1 րոպեի ընթերցում

Սիրիայի ծայրահեղ արմատական խմբավորումը չի վերադարձրել Մինաս Լեւոնյանի եւ նրա հոր դիերը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում զինյալ խմբավորումների կողմից սպանված Հովհաննես եւ Մինաս Լեւոնյանների դիերը հարազատները չեն կարողացել ստանալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից, առեւանգող կողմը` ծայրահեղ արմատական խմբավորումը,չի փոխանցել մի քանի օր առաջ սպանած հոր եւ որդու դիերը:Նրանց հոգիների հանգստության համար Հալեպի Սբ Աստվածածին եկեղեցում պաշտոն է կատարվել: Հայկական համայնքի անդամները ցավակցություններ են հայտնել նրանց ընտանիքի անդամներին ու հարազատներին:

Հովհաննես եւ Մինաս Լեւոնյաններն առեւանգվել էին չորս ամիս առաջ: Ավելի քան երկու տարի Սիրիայում շարունակվող պատերազմական իրավիճակը լուրջ վնասներ է հասցրել հայկական համայնքին: Մի քանի տասնյակ զոհեր ու վիրավորների հետ մեկտեղ համայնքից նաեւ առեւանգվածներ կան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում