Սպորտ

Պելեն նույնպես «Ոսկե գնդակ» կստանա

1 րոպեի ընթերցում

Պելեն նույնպես «Ոսկե գնդակ» կստանա

ԵՐԵՎԱՆ,13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար բրազիլիացի ֆուտբոլիստ, աշխարհի եռակի չեմպիոն Պելեն հունվարի 13-ին, 2013 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստին ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» հանձնելու Ցյուրիխում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ նույնպես կարժանանա «Ոսկե գնդակի»՝ ֆուտբոլին նախկինում մատուցած ծառայությունների համար:

Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը , վկայակոչելով ֆրանսիական «L’ Equipe» հանդեսը:

«Ես հաղթել եմ աշխարհի 3 առաջնություններում, երբ նման մրցանակ դեռ գոյություն չուներ, եւ այժմ ՖԻՖԱ-ն որոշել Է պարգեւատրել ինձ` նախկինում իմ ցուցադրած խաղի համար»,- ասել Է Պելեն: Նախորդ տարի այս պարգեւին արժանացել Է գերմանացի ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը:

Երեւանի ժամանակով 19.00-ին մեկնարկող հանդիսավոր արարողության ժամանակ կհրապարակվի 2013թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը: Այս պատվին հավակնում են պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, արգենտինացի Լիոնել Մեսին եւ ֆրանսիացի Ֆրանկ Ռիբերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում