Հասարակական

Վախճանվել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է աշխարհահռչակ ճարտարապետ Ջիմ Թորոսյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական ինստիտուտի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ճարտարապետը վախճանվել է հունվարի 5-ի լուսաբացին:

Ջիմ Թորոսյանը ծնվել է 1926 ապրիլի 18-ին, հայ ճարտարապետ է, ակադեմիկոս,Երևանիգլխավոր ճարտարապետն է եղել1971-1981թթ-ին։1949թ-ին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկ ինստիտուտը։1954թ-ին Մոսկվայում ավարտել է ՍՍՀՄ-ի Ճարտարապետության ակադեմիան,1957թ-ից Հայաստանի Ճարտարապետների միության անդամ է։1954թ.-ից դասավանդել է ԵՊՃՇՀ-ում (1979թ.-ից՝ պրոՖեսոր)։ 1962-1964 թթ.-ին՝ ՀՃՄ վարչության նախագահի տեղակալ։1958թ.-ից՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։

1989-1990 թթ.-ին Ջիմ Թորոսյանը ղեկավարել է Սպիտակի երկրաշարժից հետոՀայաստանիտուժած շրջանների վերակառուցման հանձնաժողովի խորհուրդը։ Ջիմ Թորոսյանիև համահեղինակների նախագծերով Երևանում կառուցվել են Սրտաբանության ԳՀԻ համալիրը (1964-69), Այրարատյան թագավորության ոսկեհուռ տարբերանշանով Հայաստանի հավերժող պետականությունը խորհրդանշող հուշարձան-կոթողը (1967), մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը՝ վերգետնյա և ստորգետնյա կառույցների համալիրով (1981, ՀԽՍՀ Պետ. մրց.՝ 1983), ԺԱԹ-Ը (1982-85), «Հայաստան» հուշահամալիրը («Կասկադ», 1980-2004)՝ ցուցասրահների, ցուցադրաբակերի, շատրվանների ևն համակարգով, Զարգացման հայկական բանկը (1995), քաղաքապետարանը՝ մայրաքաղաքի պատմության թանգարանով (2004), ինչպես նաև Սպիտակի կենտրոնական հրապարակի համալիրը (1998-2005), Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մուտքը և բացօթյա խորանը (2001):

ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ է, Ճարտարապետության Միջազգային Ակադեմիայի պրոֆեսոր, Ճարտարապետության Միջազգային ակադեմիայի Մոսկվայի բաժնի ակադեմիկոս, ԽՍՀՄ-ի Պետական պարգևի դափնեկիր, Հայկական ՍՍՀ Պետական պարգևի դափնեկիր, ԽՍՀՄ-ի գեղարվեստի Ակադեմիայի ոսկե մեդալակիր։

ՌԴ ճարտարապետության և շինարարության ԳԱ պատվավոր (1994), Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիայի արտասահմանյան (2002) անդամ։Վրաստանիճարտարապետության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր (2001)։

Բուլղարիայի(1982), Վրաստանի (2001), Ռուսաստանի (2002) ճարտարապետների միությունների պատվավոր անդամ, Համամիութենական ստուգատեսի «Տարվա լավագույն ստեղծագործություն» ոսկե (1982), ՀՀ Անանիա Շիրակացու (1998) մեդալներ։ Երևանի (2003), Սպիտակի (2004) պատվավոր քաղաքացի։

Արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը։ Ջիմ Թորոսյանի ստեղծագործությունները ցուցադրվել են ճարտարապետության միջազգային կոնգրեսներում՝ Բարսելոնում, Սոֆիայում, Վենետիկում և այլուր։

Հայերեն

Վարչապետն Իրանի նախագահին տեղեկացրել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին

Լավրովն ու Ռուբիոն քննարկել են Էյր Ռիադում բանակցություններին հաջորդելիք քայլերը

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 8-ը հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը նվաճել է WBA Continental գոտի

ՀՀ վարչապետն իր ելույթով մեկնարկեց «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքը

Գյումրիի արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկին քաղաքական ուժերը հանդիպումներ են ունեցել ընտրողների հետ

«Արարատ-Արմենիա»-ն երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Ալաշկերտ»-ի դարպասը

Մարտի 17-ի միջոցառումների անոնս

Ուրուգվայը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում է շուտափույթ կերպով ստորագրել ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը

Քաջարանի արվեստի դպրոցի երեխաները 150 տարեկան ստեղծագործություն են բեմադրել