Իսահակյան փողոցում բախվել են «Մերսեդես-Բենց», «Ֆորդ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ
1 րոպեի ընթերցում
![Իսահակյան փողոցում բախվել են «Մերսեդես-Բենց», «Ֆորդ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/12/745254.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Իսահակյան փողոցի թիվ 18 շենքի դիմաց դեկտեմբերի 26-ին` ժամը 14.00-ի սահմաններում, իրար են բախվել «Մերսեդես-Բենց», «Ֆորդ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, «Տոյոտա»-ի ուղևորուհին ստացել է մարմնական վնասվածքներ և բուժօգնության դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն: