Աբովյան փողոցում ավտոմեքենան ընկել է առուն
1 րոպեի ընթերցում
![Աբովյան փողոցում ավտոմեքենան ընկել է առուն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/12/745204.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Աբովյան փողոցում մերկասառույցի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել առուն: Այդ մասին ահազանգը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է դեկտեմբերի 26-ին` ժամը 18.55-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել ‹‹ԳԱԶ-3110›› մակնիշի 68UT977 պպետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Ս.):