Մհեր Մկրտչյանի մահվան տարելիցին Գյումրիում կմատուցեն հոգեհանգստի պատարագ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 28-ին լրանում է հայ մեծանուն արտիստ Մհեր Մկրտչյանի մահվան 20-րդ տարելիցը:

«ԼոգոՍ»երիտասարդական հասարակական կազմակերպությունը, մեծ ուշադրություն դարձնելով հասարակության բոլոր անդամների, առավելապես երիտասարդների շրջանում հայ մեծերի մասին տեղեկատվության տարածմանը,տեղեկանում է, որ դեկտեմբերի 28-ին, Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցում կանցկացվի հոգեհանգստի արարողություն` ի հիշատակ հանճարի:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին կազմակերպությունից`պատարագին կհաջորդի դերասանի անունը կրող թանգարանում ցուցահանդեսի բացումը, որի ընթացքում այցելուների ուշադրությանը կներկայացվեն վարպետի ձեռքով արված մատիտանկարները:

Այնուհետև Գյումրու«Հոկտեմբեր»կինոթատրոնում տեղի կունենա«Ֆրունզի հետքերով»կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան, որից հետո նախատեսվում է անցկացնել բաց հանդիպում«Մեր մանկության տանգոն»ֆիլմի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի և Մհեր Մկրտչյանի խաղընկերների մասնակցությամբ: Այնուհետև կցուցադրվի «Մեր մանկության տանգոն» ֆիլմը:

Հայերեն English