Հալեպի հայկական դպրոցներում ամանորյա միջոցառումներ տեղի կունենան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեպետ հայաշատ Հալեպում իրավիճակը բախումնային և լարված է, այնուամենայնիվ, հայկական դպրոցները պատրաստվում են ամանորյա միջոցառումների: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ նշելով, որ երեխաներին ուրախացնելու նպատակով հայկական դպրոցներում տոնական միջոցառումներ տեղի կունենան: Բացի այդ, ՀԲԸՄ-ն պատրաստվում է տոնական համերգ կազմակերպել համայնքի համար: Ավետարանական եկեղեցու, ինչպես նաև Կաթողիկե եկեղեցիների համայնքները նույնպես փոքր միջոցառումներ կկազմակերպեն: Այսպիսով՝ անգամ դժվարին իրավիճակում հալեպահայերը փորձում են դրական հույսերով տրամադրված դիմավորել գալիք տարին:

Ինչ վերաբերում է քաղաքում տիրող ընդհանուր իրավիճակին, աղբյուրը նշեց, որ վերջին շրջանում քաղաքի քրիստոնեական շրջանները դառնում են ռմբակոծության թիրախ:

Ավելի վաղ 6 հրասանդների թիրախ են դարձել «Կիլիկիա» շենքը, ազգային «Սահակյան» վարժարանի մոտ գտնվող թաղամասը, «Սիս» շենքը և այլն: Բարեբախտաբար, հրասանդների ընկնելու հետևանքով մարդկային զոհեր չեն գրանցվել, միայն նյութական վնաս են կրել մոտակա բնակարանները և մեքենաները:

Երկուսուկես տարուց ավելի շարունակվող սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը, իսկ զոհված հայերի թիվը՝ 65-ը:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում