ՀՀ տարածքում անցած 3 օրերին գրանցվել է 10 ՃՏՊ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 3 օրերի ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 10 պատահարների հետևանքով 1 մարդ է զոհվել, 13-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, դեկտեմբերի 20-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպքից բացահայտվել է 19-ը, խարդախության 10 դեպքից` 8-ը, մաքսանենգության` 4, ավազակային հարձակման և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 9 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, շորթման 1 և գողության 7 դեպք::
Կարդացեք հոդվածը` Русский