Հրդեհ է բռնկվել «Արմենիա» ՀԲԿ-ի դիագնոստիկ կենտրոնում
1 րոպեի ընթերցում
![Հրդեհ է բռնկվել «Արմենիա» ՀԲԿ-ի դիագնոստիկ կենտրոնում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/12/744704.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արմենիա»ՀԲԿ-ի դիագնոստիկ կենտրոնի տանիքից դեկտեմբերի 23-ին` ժամը 12.34-ին, ծուխ է նկատվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք: Պարզվել է, որ Մարգարյան փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող դիագնոստիկ կենտրոնի 3-րդ հարկի սենյակներից մեկում այրվում են բժշկական սարքավորումներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.57-ին, մարվել` 13.10-ին: Տուժածներ չկան: