Էջմիածին-Գեղակերտ ճանապարհին բախվել են «ՎԱԶ-21015» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ
1 րոպեի ընթերցում
![Էջմիածին-Գեղակերտ ճանապարհին բախվել են «ՎԱԶ-21015» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/12/744691.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածին-Գեղակերտ ճանապարհի 1-ին կմ-ին դեկտեմբերի 22-ին` ժամը 17.50-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-21015» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով «ՎԱԶ-21015»-ի վարորդը և «Ֆոլքսվագեն Վենտո»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: