Վառարանի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից 17-ամյա աղջիկ է թունավորվել
1 րոպեի ընթերցում
![Վառարանի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից 17-ամյա աղջիկ է թունավորվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/12/744667.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում դեկտեմբերի 22-ին` ժամը 21.00-ին, հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արաքս գյուղի 17-ամյա մի բնակչուհի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պարզվել է, որ աղջիկը թունավորվել է տան լոգարանի գազի վառարանի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից: Կատարվում է նախաքննություն: