10-ամյա տղան ճայթիչի պատճառով մոտ կես միլիոնի վնաս է պատճառել ընտանիքին
1 րոպեի ընթերցում
![10-ամյա տղան ճայթիչի պատճառով մոտ կես միլիոնի վնաս է պատճառել ընտանիքին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/12/744594.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀոստիկանության Արմավիրի բաժնում դեկտեմբերի 20-ին` ժամը 17.15-ին, ահազանգ է ստացվել, որ Լենուղի գյուղում հրդեհ է: ՀՀ ոստիկանությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 10-ամյա տղան ժամը 15.30-ի սահմաններում ճայթիչի հետ անզգույշ վարվելու արդյունքում այրել է իրենց խոտի դեզը` ընտանիքին պատճառելով 400 հազար դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն: