Իրավունք

ՀՀ արդարադատության նախարարը Փերինչեքի գործով ՄԻԵԴ որոշումը ոչ միանշական է համարում

2 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարը Փերինչեքի գործով ՄԻԵԴ որոշումը ոչ միանշական է համարում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Դողու Փերինչեքի գործով ընդունել է ոչ միանշանակ որոշում, մանավանդ, որ յոթ դատավորներից երկուսը դեմ են քվեարկել վճռին: Այս մասին լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` նկատելով նաեւ, որ որոշման մեջ շեշտը դրվում է Փերինչեքի պատմաբան-գիտնական լինելու վրա։

Նախարարի խոսքով՝ նախարարությունը արդեն ծանոթացել է գործի վճռին, սակայն ավելի մանրամասն ուսումնասիրության կարիք կա։ «Այն փաստը, որ յոթ դատավորներից երկուսը դեմ են քվեարկել վճռին, արդեն վկայում է, որ ամեն ինչ միանշանակ չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Թովմասյանը: Նրա խոսքով` արդարության հասնելու համար էլ պետք է ուժեղ լինել։ Որոշման մեջ զուգահեռներ են տարված Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի միջեւ, որին անդրադարձ կկատարվի վճռի մանրամասն վերլուծությունից հետո:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված քաղաքական գործիչ, Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի հայցը: 2008 թվականին շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին դատապարտել էր 3 ամսվա ազատազրկման, այնուհետ ազատազրկման որոշումը դատարանը փոխարինել էր վարչական տուգանքով: Եվրադատարանը Դողուի հայցի բավարարումը հիմնավորել է այն բանով, որ շվեյցարական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում