Իրավունք

Անցած մեկ օրում բացահայտվել է հանրապետությունում արձանագրված խարդախության 7 դեպքից 6-ը

1 րոպեի ընթերցում

Անցած մեկ օրում բացահայտվել է հանրապետությունում արձանագրված խարդախության 7 դեպքից 6-ը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում անցած մեկ օրվա ընթացքում արձանագրված 5 ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, դեկտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 7-ը, խարդախության 7 դեպքից` 6-ը, յուրացման կամ վատնման 1 դեպքը բացահայտվել է: Բացահայտվել է գողության 1 դեպք:Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում