Իրավունք

Համաներմամբ ազատ է արձակվել 679 դատապարտյալ

1 րոպեի ընթերցում

Համաներմամբ ազատ է արձակվել 679 դատապարտյալ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից 2013 թվականի դեկտեմբերի 16-ի ժամը 18.00-ի դրությամբ, համաներմամբ ազատ է արձակվել 679 դատապարտյալ: Համաներումն իրականցել էՀՀ Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, մասնավորապես, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից համաներմամաբ ազատ է արձակվել 90 դատապարտյալ, «Վարդաշեն» ՔԿՀ-ից` 50, «Էրեբունի» ՔԿՀ-ից` 195, «Դատ. Հիվ.»-ից` 26, «Վանաձոր» ՔԿՀ-ից` 17, «Արթիկ» ՔԿՀ-ից` 45, «Սևան» ՔԿՀ-ից` 58, «Կոշ» ՔԿՀ-ից` 137, «Աբովյան» ՔԿՀ-ից`19, «Հրազդան» ՔԿՀ-ից` 27, «Գորիս» ՔԿՀ-ից` 14 և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից`1 դատապարտյալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում