Կարեն Աղամյանը անապահով նկարիչների աջակցության հիմնադրամ կստեղծի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միության վերընտրված նախագահ Կարեն Աղամյանի առաջին քայլը կլինի հիմնադրամի ստեղծումը, որի միջոցով միությունը կփորձի օգնել անապահով նկարիչներին:

«Շատ կարևոր անելիքներ կան: Առաջին հերթին մենք պետք է օգնենք մեր ընկերներին: Ես փորձում եմ ստեղծել փոխօգնության ֆոնդ, քանի որ այսօր մենք ունենք կարիքավոր շատնկարիչներ: Ամեն մեկս ինչ-որ լումա պետք է ներդնենք նրանց օգնելու համար: Առաջին քայլը հենց սա պետք է լինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`լրագրողների հետ զրույցում նշեց Կարեն Աղամյանը:

Աղամյանը կես կատակ-կես լուրջ նշեց, որ պատրաստվում է առավոտյան երկար քնել, քանի որ հոգնած է: «Այս վերջին ամսվա ընթացքում լրատվամիջոցներով իմ հասցեին շատ ցեխ և մուր թափվեց: Պետք էր դրան դիմանալու համար նյարդեր ունենալ: Կարծում եմ դիմացա: Կաշխատեմ այնպես, ինչպես մինչ այժմ աշխատել եմ: Ստացվում է, որ իմ արածից բոլորը հիմնականում գոհ են, և այդպես էլ պետք է շարունակեմ: Չեմ կարծում, որ սպասում էի այս արդյունքներին: Երբեք չես կարող վստահ լինել: Ներքուստ, իհարկե, պատրաստ էի ամեն ինչի, և շատ ուրախ եմ, որ այդպիսի ընդունելություն ստացավ իմ զեկույցը: Զգացված եմ, որ միության անդամներն այսպես են գնահատում իմ աշխատանքը: Ճշմարտությունն այն է, ինչն այսօր եղավ »,- հավելեց Աղամյանը:

Հայաստանի նկարիչների միության դեկտեմբերի 16-ի 18-րդ համագումարի օրակարգային հարցը նոր նախագահի ընտրությունն էր: Նախագահի պաշտոնում առաջադրվել էր երեք թեկնածու` միության ներկայիս նախագահ Կարեն Աղամյանը, նկարիչներ Արմեն Աթանյանը և Ռոբերտ Այվազյանը: Միության քվեարկությանը մասնակցած 473 անդամներից 319-ը ձայն է տվել Աղամյանին: 34 ձայնով երկրորդ հորիզոնականում է Արմեն Աթանյանը, իսկ մյուս թեկնածու Ռոբերտ Այվազյանը ստացել է 25 ձայն: Անվավեր է ճանաչվել 95 քվեաթերթիկ:

Կարեն Աղամյանը ծնվել է 1946 թվականին Երևանում: Ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, այնուհետև`Երևանի Գեղարվեստա-Թատերական ինստիտուտը: 1974 թվականից Նկարիչների միության անդամ է: 1982 թվականին ստացել է ԽՍՀՄ Նկարիչների միության դիպլոմ` տարվա լավագույն գեղանկարի համար: 1998 թվականից Հայաստանի նկարիչների միության նախագահն է: Ունեցել է բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսներ:

Հայերեն English

Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին

Սևան քաղաքի երեք փողոց հիմնանորոգվում է

Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ

Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին

Սևանի երաժշտական դպրոցի սաները հյուրընկալվել են մայրաքաղաքի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում

ԵՄ-ի կողմից հայկական գյուղմթերքի համար շուկայի բացումը քաղաքական որոշման արդյունք է․ Միրզոյան

ԲՀԿ-ն կդիմի վերահաշվարկի համար՝ չբացառելով նաև ընտրությունների արդյունքների բողոքարկումը

ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը

«Հայաստան» խմբակցության պատգամավորը շնորհակալություն է հայտնել ընտրություններում իրենց թիմի նկատմամբ ունեցած վստահության համար

Առաջիկայում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորում կունենանք․ Միրզոյան