Նկարիչների միությունը կշարունակի ղեկավարել Կարեն Աղամյանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միության դեկտեմբերի 16-ի 18-րդ համագումարի քվեարկության արդյունքում միությա նախագահ է վերընտրվել Կարեն Աղամյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` միության քվեարկությանը մասնակցած 473 անդամներից 319-ը ձայն է տվել հենց Աղամյանին: 34 ձայնով երկրորդ հորիզոնականում է Արմեն Աթանյանը, իսկ մյուս թեկնածու Ռոբերտ Այվազյանը ստացել է 25 ձայն: Անվավեր է ճանաչվել 95 քվեաթերթիկ: Միության վարչության անդամների ընտրության քվեները կհաշվարկվեն վաղը:
Հայաստանի նկարիչների միության դեկտեմբերի 16-ի 18-րդ համագումարի օրակարգային հարցը նոր նախագահի ընտրությունն էր:
Կարեն Աղամյանը ծնվել է 1946 թվականին, Երևանում: Ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, այնուհետև` Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1974 թվականից Նկարիչների միության անդամ է: 1982 թվականին ստացել է ԽՍՀՄ նկարիչների միության դիպլոմ` տարվա լավագույն գեղանկարի համար: 1998 թվականից Հայաստանի նկարիչների միության նախագահն է: Ունեցել է բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսներ: