Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը քննարկել է ընտրական համակարգի սահմանադրական պահանջները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանադրական դատարանում դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի տասներորդ նիստը` Գագիկ Հարությունյանի նախագահությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ընտրական համակարգին ներկայացվող սահմանադրական պահանջները» հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը:
Հանձնաժողովի անդամների կողմից քննարկվել են վերոնշյալ հիմնախնդրի հայեցակարգային մոտեցումները:
Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ-ի դեկտեմբերի 20-ին:
Կարդացեք հոդվածը` Русский