Իրավունք

ՌԴ-ն Իտալիային Է արտահանձնել Աշոտ Եդիգարյանին, որին կասկածում են սպանության մեջ

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն Իտալիային Է արտահանձնել Աշոտ Եդիգարյանին, որին կասկածում են սպանության մեջ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը Իտալիային Է արտահանձնել ծնունդով Մոլդովայից Աշոտ Եդիգարյանին: Նրան կասկածում են Իտալիայի բնակիչներից մեկի սպանության եւ նրա երեք ընկերներին վերքեր հասցնելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, դեկտեմբերի 13-ին հաղորդել Է ՌԴ-ի ՆԳ նախարարությունը:

«2012 թվականի ապրիլին ծնունդով Մոլդովայից Աշոտ Եդիգարյանը անձնական ատելության հողի վրա գնդակահարել Է Իտալիայի մի բնակչի, ինչպես նաեւ վիրավորել նրա երեք ընկերների: Հանցագործությունը կատարելուց հետո նա թաքնվում Էր, բայց բացահայտվել ու կալանավորվել Է Ռուսաստանի տարածքում»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Եդիգարյանը փորձել Է Սոչիից Քիշնեւ մեկնել երթուղային ավտոբուսով, բայց ձերբակալվել Է Ռուսաստանի սահմանին:

Այս պատմության այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում