Մշակույթ

Երեկոյան «Գառնին» առավել գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար պիլոտային սրճարանի շնորհիվ

5 րոպեի ընթերցում

Երեկոյան «Գառնին» առավել գրավիչ  կդառնա զբոսաշրջիկների համար պիլոտային սրճարանի շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանից 90 մետր հեռավորության վրա` հենապատի հատվածում այցելուների առաջ իր դռները կբացի պիլոտային ծրագիր հանդիսացող սրճարանը: Այն ոչ թե կառուցվելու է, այլ տեղադրվելու է մշակութային շերտին չպարունակող հատվածում գալիք տարվա մայիսին: Դեկտեմբերի 13-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ընթացքում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը տեղեկացրեց, որ 2009 թվականին մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը դրական եզրակացություն է տվել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածում սեզոնային սրճարան տեղադրելու ծրագրին:

«Սրճարանը լինելու է շարժական, մետաղյա ամրակներով է ամրացնելու, հետևաբար որևէ նոր շինություն, շինարարություն ալգելոց-թանգարանի տարածքում չի լինելու»,- պարզաբանեց Պողոսյանը: Նրա խոսքով` 2009 թվականից արգելոցի տարածքում գործում է գիշերային գեղարվեստական լուսավորություն, սակայն երեկոյան ժամերին Գառնի այցելողների թիվը շատ չէ: Մինչդեռ սրճարանի առկայությունը առիթ կստեղձի երեկոյան ժամերին արգելոց-թանգարանի տարածքում տարատեսակ միջոցառումներ իրականացնել:

Սրճարան բացելու գաղափարը, բանախոսի հավաստիացմամբ, միտված է առաջին հերթին զբոսաշրջիկների թվի ավելացմանը, այցելուների համար զրուցելու, տաճարի տարածքում հաճելի ժամանակ անցկացնելու համար համապատասխան պայմանների ապահովմանը: Պիլոտային սրճարանը տեղադրվում է պետություն- մասնավոր հատված համագործակցության արդյունքում: «Սրճարանում չեմ մատուցվելու խորտիկներ, այլ միայն «բուտերբրոդներ», տարբեր ըմպելիքներ»,- տեղեկացրեց Պողոսյանը` հավելելով, որ սննդամթերքը` օրինակ Գառնու գաթան, մրգերը, մուրաբաներ, թխվածքները, որոնք կվաճառվեն սրճարանում օգուտ կտան նաև գյուղացիներին: Բանախոսը վստահեցրեց, որ սրճարանի գնային քաղաքականությունն էլ բավականին մատչելի է լինելու այցելուների համար:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանն էլ նշեց, որ ամենակարևոր հանգամանքն այն է, որ որևէ բետոնային կամ այլ տեսակի կառույց գետնի վրա չի արվելու: «Վերջերս շատ հետաքրքիր ճարտարապետական բեկորներ են հայտնաբերվել, ընդամենը ձորի միջնահատվածում գտնվել է այն ճարտարապետական քանդակի մասը, որը ժամանակին Միհրի արձանի հետ միասին տեղադրված է եղել տաճարի խորանի հատվածքում»,- պատմեց Փիլիպոսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է համայնքի ղեկավարը դեմ արտահայտվել ալգելոց-թանգարանի տարածքում կառուցվող սրճարանի տեղադրման փաստին, Պողոսյանը նշեց, որ պիլոտային ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է օրենքի սահմաններում և որևէ հիմնավոր պատճառ չի կարող լինել սրճարանի բացմանը դեմ արտահայտվելու համար: «ՀՀ օրենքը թույլատրում է արգելոցի տարածքն օգտագործել նաև տնտեսական գործունեության նպատակներով»,- շեշտեց ՊՈԱԿ-ի տնօրենը` ավելացնելով, որ հանրային քննարկում սրճարանի տեղադրման առթիվ հրավիրելու անհրաժեշտություն չկա:

Նա պատմեց, որ նման սրճարաններ կառուցելու մշակույթը ընդունված և վաղուց կիրառելի է աշխարհի տարբեր անկյուններում: Նախագծի հաջողության դեպքում նախաձեռնողները ծրագրում են այն շարունակական դարձնել: Բացառված չէ, որ առաջիկայում աշխատանքներ կտարվեն նաև Զորաց քարերի, «Զվարթնոց»-ի տաճարի, Լոռի բերդում սրճարաններ տեղադրելու ուղղությամբ:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը առաջիկայում քայլեր կձեռնարկի «Գառնիի» արգելոց-թանգարանի տարածում արքունական բաղնիքի խճանկարի խնդրի լուծման և դեպի տաճար տանող սալահատակի վերանորոգման համար:

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Մշակույթ

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Մշակույթ

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Մշակույթ

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

Մշակույթ

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

Մշակույթ

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

Մշակույթ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Մշակույթ

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Մշակույթ

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

Մշակույթ

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Մշակույթ

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում