Իրավունք

Անցած մեկ օրում ՀՀ տարածքում գրանցված 7 ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 1 մարդ

1 րոպեի ընթերցում

Անցած մեկ օրում ՀՀ տարածքում գրանցված 7 ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 1 մարդ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 7 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 6-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, գողության 14 դեպքից` 8-ը, ապօրինի ծառահատման 2 դեպքից` 1-ը, խարդախության` 6, յուրացման կամ վատնման` 2, ավազակային հարձակման և մաքսանենգության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում