Իրավունք

Անցած 3 օրերին ՀՀ տարածքում արձանագրվել է 31 պատահար ՃՏՊ

1 րոպեի ընթերցում

Անցած 3 օրերին ՀՀ տարածքում արձանագրվել է 31 պատահար ՃՏՊ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում դեկտեմբերի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար. 2 մարդ զոհվել է, 48-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, դեկտեմբերի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 34 դեպքից բացահայտվել է 25-ը, խարդախության 14 դեպքից` 13-ը, կողոպուտի 2 դեպքից՝ 1-ը, գողության` 19, շորթման, մաքսանենգության և խուլիգանության մեկական դեպքերն էլ բացահայտվել են:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում