Իրավունք

Հանրապետությունում նախորդ տարվա համեմատ ավելացել է հանցագործությունների ընդհանուր քանակը

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում նախորդ տարվա համեմատ ավելացել է  հանցագործությունների ընդհանուր քանակը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում 2013թ.-ի հունվար-հոկտեմբերին գրանցված հանցագործությունների քանակը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: Ինչպես «Արմենպրես»-ըտեղեկացել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, այս տարի այն հասել է 15 հազար 479-ի` նախորդ տարվա 12 հազար 840-ի փոխարեն:

2013թ.-ին ոչ մեծ ծանրության հանցագործությունների թիվն անցել է 8 հազարի շեմը, սակայն նախորդ տարի այն եղել է շուրջ 7 հազար: Միջին ծանրության հանցագործություններն այս տարի շուրջ 1000 դեպքով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը: 2012թ.-ին այն եղել է 3 հազար 786:

Այս տարվա առաջին տասն ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է շուրջ 2 հազար 500 ծանր հանցագործություն, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանց քանակը եղել է 500-ով պակաս:

Գրանցված հանցագործությունների ընդհանուր թվում միայն առանձնապես ծանր հանցագործություններն են, որոնք նախորդ տարվա համեմատությամբ նվազել են: Եթե 2012թ.-ի հունվար-հոկտեմբերի ընթացքում գրանցվել է առանձնապես ծանր հանցագործության 143 դեպք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում դրանց քանակը 28-ով նվազել է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում